Ստուգողական աշխատանք

 

  • Նշված ստեղծագործություններից ո՞րը պոեմ չէ.

 

1)      «Տատրագոմի հարսը» (Կոստան Զարյան)

2)      «Արա Գեղեցիկ» (Նաիրի Զարյան)+

3)      «Հարճը» (Դանիել Վարուժան)

4)      «Անուշ» (Հովհաննես Թումանյան)

 

 

  • Երկտողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ.

 

  1. Մէկին՝ հազար ձի և ջորի,

Մէկին՝ ոչ ուլ մի, ոչ մաքի

 

  1. Մէկն ի պապանց պարոնորդի,

Մէկն ի հարանց մուրող լինի

 

  1. Մէկին՝ հազար դեկան ոսկի,

      Մէկին՝ ոչ փող մի պըղընձի

  1. Մէկին՝ հազար հատ մարգարտի,

Մէկին՝ ոչ ուլնիկ մի ապիկի

                                                               (Ֆրիկ)

 

1)      2,4,1,3

2)      2,3,4,1

3)      1,3,4,2

4)      2,1,3,4+

 

  • Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արքայադուստրն իր համար մրցության ելած «անհաղթներից անհաղթին չի ընտրում, որովհետև՝

 

1)      Կովկասի քաջերից ոչ մեկն իր սրտով չէր.

2)       Ոչ մեկը չէր գնում անշեջ հուրը բերելու.

3)       Ոչ մեկը չէր խոստանում բերել ոսկի, արծաթ կամ երկնքի աստղ.

4)      Տկար լավին կարող էր հաղթել մի վես տմարդի:+

 

  • Ո՞ր պնդումը ճիշտ չէ Վահան Տերյանի վերաբերյալ.

 

1)      Տերյանը «Մթնշաղի անուրջներ»-ը սկսում է տխուր մեղեդիներով և ավարտում գարնանային պայծառ երգերով:

2)      Տերյանը նորագույն շրջանի հայ գրականության սկզբնավորողն ու խոշոր դեմքերից է:

3)      Բանաստեղծին տանջում է մարդու բախտի ու երջանկության հարցը:+

4)      Արևելահայ հեղինակներից Տերյանն առաջինն էր, որ իր բանաստեղծությունները դասավորեց շարքերի մեջ:

 

  • Ո՞ր ստեղծագործության մեջ է հեղինակը նկարագրում ավերված քաղաքի ողբերգությունը.

 

1)      «Դանթեական առասպել»(Եղիշե Չարենց)

2)      «Երկիր Նաիրի»  (Եղիշե Չարենց)+

3)      «Կյորես»  (Ակսել Բակունց)

4)      «Ծիրանի փողը»  (Ակսել Բակունց)

 

  • Ո՞ր տողն է բաց թողած.    (Պ. Սևակ)

 

Ամեն քար՝ լուռ մահարձան,

Ամեն տուն՝ վառման հնոց.

———————————-

—Բնավեր հավք ենք դառել……+

—Գարուն ա, ձուն ա արել…..

—Արունը ջուր ա դառել……

—Ջուրը մեր տունն ա տարել….

 

  • Մխիթար Գոշի կամ Վարդան Այգեկցու ո՞ր առակում է հաստատվում այն գաղափարը, որ երբ հզորները արհամարհում են տկարներին, վերջիններս զորանում են իմաստությամբ և հաղթում հզորներին.

 

1)      «Իմաստուն զինվորը»

2)      «Արջ և մրջյուն»+

3)      «Իշխան և այրի կին»

4)      «Բամբակենի և սոսի»

 

  • Ո՞րվիպերգիցենհետևյալխոսքերը.

 

«Դուցուրտսառնամանիքներիմեջբնակվեցիր,… սակայնտաքացրուևմեղմացրո՛ւքոհպարտբնավորությանցուրտսառնությունըևինձհնազանդվելով՝ապրի՛ր, որտեղ որ կհաճեսիմերկրումբնակությանտեղընտրել»:

 

1)      «Արա Գեղեցիկ և Շամիրամ»

2)      «Հայկ և Բել»+

3)      «Արտաշես և Սաթենիկ»

4)      «Տիգրան և Աժդահակ»

 

  • Գևորգ Մարզպետունուն ո՞վ է բնութագրում հետևյալ խոսքերով.

 

«Անհանգիստ մարդ, որ ստեղծվել է հավիտյան թափառելու համար».

 

1)      Աշոտ Երկաթը

2)      Սահակ Սևադան

3)      Հովհաննես կաթողիկոսը+

4)      Սահականույշը

 

  • Ո՞րը կատակերգություն չէ.

 

1)      «Քաջ Նազար» (Դերենիկ Դեմիրճյան) +

2)      «Ատամնաբույժն արևելյան» (Հակոբ Պարոնյան)

3)      «Պաղտասար աղբար»  (Հակոբ Պարոնյան)

4)      «Մեծապատիվ մուրացկաններ»  (Հակոբ Պարոնյան)

 

 

Ես…

Ես  Ջուլիետա Դադոյանն եմ: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում:  Մինչ իններորդ դասարանը ավարտելը հստակ որոշում էի կայացրել՝ դառնալու եմ դիզայներ: Իններորդ դասարանը ավերտելուց հետո  փնտրում էի մի դպրոց, որտեղ կստանայի կրթություն իմ ընտրած մասնագիտությամբ : Հետաքրքրվեցի և իմացա , որ  <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում կա Գեղարվեստի ավագ դպրոց, որտեղ կա նկարիչ-դիզայներների բաժին: Որոշեցի , որ կրթությունս շարունակելու եմ  այդ դպրոցում: Հայտնվեցի մի նոր միջավայրում , որին շատ շուտ հարմարվեցի ու ձեռք բերեցի նոր ընկերներ: Հիմա սովորում եմ ինձ հաճելի միջավայրում ու ունեմ լավ ընկերներ: Միասին մասնակցել ենք  տարբեր նախագծերի և շատ հետաքրքիր ճամփորդությունների:Image Ամեն տարի մասնակցել եմ <<էկոտուր >> մրցույթին: Տասներորդ դասարանում

<< էկոմարտիկներ >> անունով մեր թիմը ճանաչվեց հաղթող: Image

Մեկնել եմ շատ ուսումնական ճամփորդություննեի. Թռչկան,Արատես,Շուշի և այլն:

941744_184713251684281_218267153_n215565_438933672863534_627980789_n 1897882_1400159156917513_210534799_n Ես գնում եմ միայն լավ հուշերով…

Գործնական աշխատանք

Աղը անգույն, տափանցիկ միներալ է: Առաջանում է աղի լճերի հատակին նստվածք տալով: Դարեր ի վեր աղը սերտորեն կապված է մարդկանց կենցաղին և բանահյուսությանը: Աղը բոլոր ժամանակներում համարվել է ամենաօդտակար հանածոներից ամենաարժեքավոր հանածոներից մեկը: Եվ պատահական չէ, որ նրա մասին կան բազմաթիվ ասացնածքներ ու արակներ: Հայկական դիցաբանության մեջ աղը համարվել է մաքրության և պտղաբերության աստվածուհի Անահիտի ընծան: Եվ իրոք աղը անհրաժեշտ է բոլորին:

Անգույն ,թափանցիկ-որոշիչ

Լճերի-հատկացուցիչ գոյական

Մարդկանց- հատկացուցիչ –գոյական

Ամենաարժեքավոր –որոշիչ ածական

Բազմաթիվ- որոշիչ- մակբայ

Հայկական- որոշիչ-ածական

Աստվածուհի –որոշիչ-աշական

Անահիտի- հատկացուցիչ-գոյական

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ,բալլադներպատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ:

Image

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։

1877-79 թթ-ին, Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորում է Ջալալօղլու  նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թ-ից բնակվել է Թիֆլիսում։ 1883-87 թթ-ին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը և սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում :1899 թ-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը:

1912-1921 թթ. եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ:

1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում ենՄոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

Image

XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանիցտեղահանված հայության վիճակը։ 1916 թ-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թ-ին Թումանյանը միանում է “Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե”-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել։

Image

Թումանյանը գրել է իր առաջին պոեմը 12 տարեկան հասակում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ 

Թումանյանի Անուշ նովելի հիման վրա է գրված Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան, իսկ Ալեքսանդր Սպենդարյանի Ալմաստ օպերան Թմկաբերդի առումը (1902) ստեղծագործության հիման վրա:

Ֆիլմեր, որոնք նկարահանվել են հիմնվելով Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վրա.

Անուշ,ԳիքորՏերն ու ծառան,Ախթամար,Աղքատի պատիվը և այլն:

Մուլտֆիլմեր, որոնք նկարահանվել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա.

Մի կաթիլ մեղրը,Փարվանա,Սուտլիկ որսկանըՁախորդ ՓանոսըԿիկոսի մահը,և Քաջ Նազարը:

 

«Ռոստամ և Սոհրաբ», «Սասնա ծռեր»

Կարդալով  այս  երկու  էպոսները`   կարելի է  գտնել  որոշակի  նմանություններ:

«Ռոստոմ  և  Սոհևաբ»- ում  Ռոստոմի  և  Թեհմինեի  ամուսնությունից  ծնվում  է  Սոհրաբը:  Սակայն  մինչ  Սոհրաբի  ծնվելը  հայրը   մեկնում է  հերթական  մարտի  և  Թեհմինեին  ասում, որ  եթե  աղջիկ  ծնվի՝  իր  տված  քարը  ամրացնի  մազերին ,  իսկ  թե  տղա ծնվի՝  քարն  ամրացնի  թևին:

Այնպես է ստացվում, որ հետագայում հայր ու որդի դուրս են գալիս իրար դեմ՝  մարտի: Կատաղի պայքարի արդյունքում հայրը սպանում է որդուն: Այս լուրը հասնում է Թեհմինեին:  Թեհմինեն այդպես էլ չհաշտվոլուվ որդու կորստի և այն փաստի  հետ, որ  հայրն է սպանել  որդուն՝ մահանում  է:

«Սասունցի  Դավիթ»

Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, սակայն լսելով Խանդութի  գեղեցկության մասին, մի շարք քաջագործությունհեր կատարելով,  ամուսնանում է նրա  հետ: Ապա գնում է Գյուրջիստան և յոթ  տարի  մնում  այնտեղ: Խանդութը  ունենում է արու զավակ և  անունը դնում Մհեր: Չափահաս դառնալով՝ Մհերը գնում է հորը փնտրելու: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և իրար չճանաչելով՝ մենամարտում։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Հաշվետվություն

Սեպտեմբերի  մեկից  ինչպես  միշտ  սկսեցի  հաճախել  դպրոց: Դասերից  աշխատում  եմ  քիչ  բացակայել  : Առավոտյան  ընդհանուր  պարապունքներից  չեմ  ուշացել  և  միշտ  մասնակցում եմ:Ցավոք  սրտի  ճամփորդություններին  չեմ  կարողացել մասնակցել  և  շատ  ափսոսում  եմ  :  Այս  կիսամյակի  ընթացքում  բացել  եմ  իմ  բլոգը  և  սովորել  եմ  այն  կիրառել:  Տեղադրում  եմ  առաջադրանքներ  և  ինձ  հետաքրքրող  նյութեր:  Կարող  եմ  ասել , որ   այս  կիսամյակի  ընթացքում  հասցրել եմ  շատ  գիտելիքներ  ստանալ:

Կարծում  եմ, որ  այս  կիսամյակ  լավ  եմ  սկսել  ,թե  շատ  անելիքներ  ունեմ: